«Տունն այնտեղ է, որտեղ քեզ սիրում են». Գյումրին հյուրընկալեց Սպիվակովին

Հրաչ Սահակյան 29.11.2022 - 20:02
29.11.2022 - 20:02 դիտում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դիմաց եռուզեռ է: Գյումրեցիները եկել են ունկնդրելու հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին եւ իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Նշենք, որ Սպիվակովի համերգային ելույթները Հայաստանում մեկնարկել են նոյեմբերի 27-ից՝ «Զինվորի տան» նոր՝ «Armenia 301» նախագծի շրջանակներում եւ այն կրում է բարեգործական բնույթ, համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, որպեսզի հնարավոր լինի շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ Գյումրիում համերգի կազմակերպիչն է արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ