Տորոնտոյում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր

Հրաչ Սահակյան 10.10.2020 - 00:29
10.10.2020 - 00:29 դիտում

Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տորոնտոյում հայ համայնքի ներկայացուցիչները և օտարազգիները քայլերթով  շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, ձեռքներին ունեցել են «Արցախը հայկական է» «Կանադայի մասնակցությամբ թուրքական դրոնները սպանում են քաղաքացիական անձանց» խորագրով պաստառներ:

Հոկտեմբերի 5-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ