Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել Մոսկվա

Հրաչ Սահակյան 10.10.2020 - 01:13
10.10.2020 - 01:13 դիտում

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված լրագրող Յուրի Կոտյոնոկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել Մոսկվա, նրան օգնություն են ցույց տալիս Հայաստանի մասնագետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

«Որքանով մեզ հայտնի է, նրա առողջական վիճակը հիմա թույլ չի տալիս նրան տեղափոխել: Նրան օգնություն են ցույց տալիս Հայաստանի մասնագետները: Դեռևս կանխատեսումներ անելը վաղ է»,- լրագրողներին ասել է Կուզնեցովը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շուշի քաղաքինմասնավորապես՝ Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուն հասց
ված
 երկրորդ օդային հարվածի հետևանքով վիրավորվել են ռուս 3 լրագրողներ, նրանից Յուրի Կոտյոնոկի վիճակը
ծանր է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ