Ջավախահայերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 270 հազար դոլար են փոխանցել

Հրաչ Սահակյան 10.10.2020 - 00:22
10.10.2020 - 00:22 դիտում

Ջավախահայերն, Արցախին օգնելու նպատակով, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 270 հազար դոլար են փոխանցել: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Տեղեկացնում ենք, որ ջավախահայությունը մեծ թափով շարունակում է Արցախին օգնելու գործընթացը։ Ի թիվս մեծածավալ հումանիտար և այլ տեսակի օգնության, ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցեցին մոտ 270 հազար դոլար։ Ուժեղ ենք միասին»,- ասված է հրապարակման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ