Տոյվո Կլաարը` հայ գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին

2.10.2022 - 12:09 դիտում

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է հայտնվել, որում հայ ռազմագերիներն ակներևաբար մահապատժի են ենթարկվում», – Twitter-ում գրում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն», – շեշտում է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Միրզոյանը Տոյվո Կլաարին ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 13-ից ստեղծված իրավիճակը եւ ագրեսիան կասեցնելու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ