ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին

2.10.2022 - 12:18 դիտում

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռազմագերիներին:

 

Аuroranews.am-ը կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Վերջինս  զրույցում, անդրադառնալով տարածվող տեսանյութին, ասել է․

 

«Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը: Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է, Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ