Այսօր հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

2.10.2022 - 12:30 դիտում

Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Օրեր առաջ տարածած հաղորդագրությունում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել էր՝ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկու օրից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ