Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ողբերգությամբ. 174 երկրպագու է զոհվել

2.10.2022 - 11:32 դիտում

Ֆուտբոլի Ինդոնեզիայի առաջնության 11-րդ տուրի «Արեմա» – «Պերսեբայա» հանդիպումն ավարտվել է ողբերբությամբ։ «Արեման» պարտվել է 2:3 հաշվով։ Թիմի հազարավոր ֆանատներ ներխուժել են խաղադաշտ, սկսվել է ծեծկռտուք ոստիկանության հետ։ Առնվազն 174 մարդ զոհվել և 180-ը վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը։ Զոհերի թվում է նաեւ երկու ոստիկան։

Հետագայում հայտնի է դարձել, որ 38 հազար տեղ ունեցող ստադիոնում հանդիպմանը ներկա է եղել 42 հազար երկրպագու։

Ողբերգությունից հետո Ինդոնեզիայի ֆուտբոլային ասոցիացիան մեկ շաբաթով դադարեցրել է հանդիպումները։ «Արեմայի» ստադիոնը որակազրկվել է մինչեւ մրցաշրջանի ավարտը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ