Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

6.08.2021 - 10:05 դիտում

«Տոկիո-2020»-ի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին և նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովը մրցել էր Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը ներկայացնում է Ուզբեկստանը։ Մեր բռնցքամարտիկը առավելության էր հասել 5:0 հաշվով։ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ