ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1/16 եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ

31.10.2026 - 13:17 դիտում

57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը 1/16 եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ ու շարժվում է առաջ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Իսկ 79 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը մեկնարկում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևին։ Եթե մրցակիցը դուրս գա եզրափակիչ, Ալիխանյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա։

74 կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը մեկնարկում ևս պարտվել է Ինալբեկ Շերիևին։

Հիշեցնենք՝ այսօր մրցումային նախավերջին օրն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ