Տղամարդը սպանել էր նախկին կնոջը. նա ձերբակալվել է

Աննա Կոստանյան 12.08.2021 - 16:28
12.08.2021 - 16:28 դիտում

Օգոստոսի 11-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը։ Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին տղամարդու նշած շենք։ Այդ ընթացքում Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ
Արտաշիսյան փողոցի վերոհիշյալ շենքի շքամուտքի մոտ կին է ընկած: Մեկնած ոստիկանները տեղում հայտնաբերեցին 34-ամյա կնոջ դին՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: 33-ամյա տղամարդը ձերբակալված է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ