«Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ». Արմեն Սարգսյան

Գոհար Ստեփանյան 6.01.2021 - 10:48
6.01.2021 - 10:48 դիտում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է:
Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։
Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ։
Թո՛ղ Հույսը, Հավատը, Սերը լուսավորեն բոլորիս հոգիները, մեր ընտանիքներն ու խաղաղություն սփռեն ամենուր։
Աղոթում եմ բոլոր հիվանդների համար և շուտափույթ ապաքինում մաղթում:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս»:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ