Տիգրան Մկրտչյանը և Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

14.02.2022 - 23:26 դիտում
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանում երկու համայնքային կառույցների համագործակցության հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ հունական և հայկական համայնքային կառույցների միջև փոխվստահելի և ամուր ձևավորված համագործակցություն կա, ինչը հաճախ թույլ է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ միասնական հանդես գալ։
Հունաստանի ԱԳ փոխնախարարը մեծապես կարևորել է իր երկրում գործող հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հունահայ համայնքային կառույցների հետ ձեռնարկվելիք մի շարք ծրագրեր։
Երկուստեք կարևորվել է մի շարք նախաձեռնությունների համատեղ իրականացման գաղափարը։ Անդրադարձ է կատարվել համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչությունների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերսկսմանը։

🇦🇲 Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի…

Опубликовано Embassy of Armenia in Greece/Πρεσβεία της Αρμενίας στην Ελλάδα Понедельник, 14 февраля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ