Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Միխալո Դրապատին պատասխան կտա ռուսաստանցիների, այդ թվում՝ Դոնբասի բնակիչների մասին իր խոսքերի համար։ Այս հայտարարությունը «Վեստի» լրատվական գործակալությանն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Դրապատին Ukrainer W YouTube ալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «Ռուսաստանն իր ղեկավարությամբ հանդերձ գոյություն ունենալու իրավունք չունի»։ Տեսագրությունը կատարվել է 2023 թվականի մայիսին՝ մեկ այլ նախագծի համար, սակայն հարցազրույցի ամբողջական տարբերակը հրապարակվել է 2026 թվականի հուլիսի 22-ին՝ Դրապատիի՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվելուց մեկ օր անց։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը և վստահեցրել է, որ Անտոնիու Գուտերեշի դիրքորոշումն Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ռազմական գործողությունների միջոցով հասնել նպատակներին, եթե խաղաղ կարգավորման հեռանկարներ չլինեն։
«Խաղաղ հեռանկարների բացակայության դեպքում մենք կշարունակենք մեր հատուկ ռազմական գործողությունը մինչև լիակատար հաղթանակ»,- ասել է նա։
