Հաստատվել է կորոնավիրուսի 1307 նոր դեպք, առողջացել է 3514 քաղաքացի

Աննա Կոստանյան 15.02.2022 - 11:15
15.02.2022 - 11:15 դիտում

Փետրվարի 15-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1307  նոր դեպք, իրականացվել է 5359  թեստավորում: Առողջացել է 3514 քաղաքացի, գրանցվել է 15 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408381 դեպք, որոնցից 379126-ը՝  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19479 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8201 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1575 է:

Ընդհանուր կատարվել է 2833813 թեստավորում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ