Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին

25.07.2026 - 13:28 դիտում

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին պատկանող ռազմական թիրախներին Հոդեյդա նահանգում, որոնք սպառնում են նավագնացությանը Կարմիր ծովում: Այս մասին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին:

«Ալ Արաբիան» հաղորդել է Հոդեյդայի զենքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների մասին, Reuters-ն էլ, հղում անելով ականատեսներին, հայտնել է Կարմիր ծովում գտնվող Կամարան կղզուն հասցված հարվածների մասին։

«Ռազմական գործողությունն ավարտվել է, և Եմենի բոլոր նավահանգիստները, այդ թվում՝ Հոդեյդան, Ռաս Իսան և Ալ Սալիֆը, բաց են նավարկության համար, շարունակում են ընդունել սնունդ, վառելիք և շինանյութեր տեղափոխող առևտրային նավերը»,- ասել է դաշինքի ներկայացուցիչը: Նա նաև հութիներին մեղադրել է Սանայի միջազգային օդանավակայանից կոմերցիոն թռիչքները վերսկսելուց հրաժարվելու համար:

Միևնույն ժամանակ, ապստամբների կողմից վերահսկվող SABA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հութիների հակաօդային պաշտպանությունը, իբր, ստիպել է Սաուդյան Արաբիայի կործանիչներին լքել երկրի օդային տարածքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ