Վրաստանը Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի հետ աշխատում է Եվրոպա հեղուկ գազ մատակարարելու նախագծի շուրջ. Դավիթաշվիլի

Աստղիկ Խաչատրյան 22.11.2022 - 19:07
22.11.2022 - 19:07 դիտում

Վրաստանն Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի հետ աշխատում է երկրի տարածքով Եվրոպա հեղուկ գազ մատակարարելու նախագծի շուրջ՝ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին:

Նախարարը նշել է, որ նախկինում ևս նման նախագիծ եղել է, սակայն աշխատանքները դարդարեցվել են։ Այժմ, երբ Եվրոպան հետաքրքրված է գազի այլընտրանքային աղբյուրներով, նախագիծը կրկին արդիական է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ