Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է

Աննա Կոստանյան 14.07.2023 - 10:16
14.07.2023 - 10:16 դիտում

ԼՂ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Այդ մասին փաստաբանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում` հավելելով, որ Բալասանյանը ձերբակալվել է ԼՂ քր.օր-ի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ