Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժման հանրահավաքը

Աննա Կոստանյան 14.07.2023 - 10:27
14.07.2023 - 10:27 դիտում


Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տերունական աղոթքով մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը, որին մասնակցում են նաև Արցախի պաշտոնյաները՝ նախագահ Արայիկ Հարությունյանը և պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Արցախցիները հավաքվել են միջազգային հանրությանն ու հայությանը ներկայացնելու Արցախի դրությունը։

Նրանք հայտարարում են, որ զիջելու, լքելու Արցախ չունեն, Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է:

«Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները»,- արցախցիներին ուղղված կոչում ասել էր պետնախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ