Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. հայտնի է Պուտինի հետ հանդիպման օրակարգը

Աննա Կոստանյան 7.04.2021 - 14:37
7.04.2021 - 14:37 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Մոսկվայում սպասվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաեւ հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,-նշել է Գևորգյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ