Վաղարշակ Հարությունյանը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր

Աննա Կոստանյան 24.05.2021 - 18:30
24.05.2021 - 18:30 դիտում

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ճապոնական երկկողմ համագործակցության արդյունավետ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ