Փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Աստղիկ Խաչատրյան 24.05.2021 - 19:33
24.05.2021 - 19:33 դիտում

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն:

Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են:

Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

📌Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար…

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Понедельник, 24 мая 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ