Վահրամ Դումանյանը նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդական

Աննա Կոստանյան 2.02.2023 - 13:33
2.02.2023 - 13:33 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Դումանյանին հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.

Վահրամ Դումանյանին 2023 թվականի փետրվարի 2-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Դումանյանը Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ