Վահան Քերոբյանը Բեռլինում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները

20.01.2024 - 14:18 դիտում
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի Դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները։
Խոսել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերից, մասնավորապես` ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը և գերմանացի գործարարներին առաջարկել օգտվել այդ ծրագրերով առաջարկվող հնարավորություններից, ինչպես նաև համագործակցել տարբեր ոլորտներում։
Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ