Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան

20.01.2024 - 14:07 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 19-ին Եղեգնաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են կուսակցության Վայոց ձորի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։

ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր Էջում, որը վերնագրել է հետևյալ կերպ. «Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ վերջին օրերին շատ է քննարկվում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, ինքը ցանկանում է տեղեկացնել՝ ուր է հասել գործընթացը, ինչ է տեղի ունենում և որն է տեղի ունեցողի իմաստը:

«Իհարկե, այս ընթացքում ամենատարբեր դրվագներ են եղել՝ միջնորդավորված և ուղղակի շփումներում: Հիմա, ըստ էության, շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադբեջանի միջև ուղղակի շփումները: Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև: Այդ կապուղիներով մենք դեկտեմբերի 7-ին ընդունեցինք համատեղ հայտարարությունը, որի արդյունքում նաև մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան:

Իհարկե, աշխատանքային թեման հիմնական խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է: Նրանք մեզ են ուղարկում, մենք աշխատում ենք, իրենց ենք ուղարկում: Հիմա որտե՞ղ է հասել այդ աշխատանքը: Ըստ էության, աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ է ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ և նկրտումներ չունենք,  որովհետև դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր և տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, հետագա վտանգներ ենք տեսնում: Այս առումով կարելի է տարբեր կերպ վերաբերվել իրադրությանը, բայց կարծում եմ, որ մենք այդ իրադրությանը պետք է վերաբերվենք որպես աշխատանքային գործընթաց, որը մենք պետք է շարունակենք կառավարել, մինչև այս հարցերը՝ մեր հարցերը և մեզ ուղղված հարցերը պատասխան ստանան»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ եւ պատրաստ ենք տալ երաշխիքներ:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 20 января 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ