Սև ծով է մտել հունական հրթիռային մոտորանավակը

Աստղիկ Խաչատրյան 11.07.2021 - 12:44
11.07.2021 - 12:44 դիտում

Սևծովյան նավատորմը ձեռնամուխ է եղել Սև ծովի ջրատարածքում Հունաստանի ռազմածովային ուժերի Daniolos հրթիռային մոտորանավակի գործողություններին հետևելուն, ասված է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:

Այն Սև ծովի ջրատարածք մտել 2021 թվականի հուլիսի 10-ին։

Սև ծովում հունիսի 28-ից հուլիսի 10-ը տեղի են ունենում Sea Breeze 2021 զորավարժությունները: Նրանց հիմնական մասնակիցներն են Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան և Լատվիան:

Զորավարժություններին ներգրավված են ընդհանուր առմամբ շուրջ 4 հազար զինծառայողներ, դրանցում ներգրավված են 40 մարտական նավեր, մոտորանավակներ և օժանդակ նավեր, 30 միավոր ավիացիոն տեխնիկա և ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա և ավտոմեքենաներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ