31–ամյա վարորդը, Daewoo-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում

Աստղիկ Խաչատրյան 11.07.2021 - 12:56
11.07.2021 - 12:56 դիտում

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կարագուլյանը իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան –Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեպի Հարզդան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Կարագուլյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գարիկ Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել է նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Վահե Պողոսյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ