Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Աննա Կոստանյան 3.11.2026 - 16:23
3.11.2026 - 16:23 դիտում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ահարոն Ղարիբյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, գ․Գոռավան, Արարատյան փողոց 6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Չանախ»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ