Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հեղինակը կին է

13.11.2022 - 22:44 դիտում

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ։ Այս մասին հայտնել է թուրքական Oda TV-ն` նշելով, որ ահաբեկչությունը կին է իրականացրել։

 

ԶԼՄ-ները տարածում են ենթադրյալ ահաբեկչի լուսանկարը։

 

Լրատվամիջոցը գրում է, որ մի կին փողոցում ռումբով փաթեթ է թողել։

 

Նշենք, որ ներկայումս Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայտնի է 6 զոհի և 81 տուժածի մասին։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո նախնական տվյալները վկայում են ահաբեկչության մասին։

 

Թուրքիան կտրուկ սահմանափակել է սոցիալական ցանցերի աշխատանքը, ինչպես նաև անջատել է մի շարք հայտնի VPN ծառայություններ։

 

Երկրի իշխանություններն ասում են, որ հնարավորինս արագ կավարտեն հետաքննությունը, և մեղավորները կպատժվեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ