ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռներ են բախվել․(տեսանյութ)

13.11.2022 - 23:22 դիտում

Դալլասում ավիաշոուի ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու ինքնաթիռ օդում բախվել են, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը: Պաշտոնապես չի հաղորդվում, թե քանի մարդ է եղել ինքնաթիռներից յուրաքանչյուրում։

Մինչդեռ ավիաշոուի կազմակերպիչ ընկերության ղեկավար հենք Քաթսը հայտնել է, որ սովորաբար Boeing B-17 Flying Fortress-ի անձնակազմը չորսից հինգ մարդ է, իսկ Bell P-63 Kingcobra-ի դեպքում՝ միայն մեկ օդաչու:

Վթարի պատճառները պարզվում են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավերի անկման վայրում խոշոր հրդեհ է բռնկվել։

Տեսանյութը՝ Euronews-ի։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ