«Նալջի» փոթորիկը 160 մարդու կյանք է խլել Ֆիլիպիններում

13.11.2022 - 22:32 դիտում

Ավելի քան 5,56 մլն մարդու Է առնչվել Ֆիլիպիններում մոլեգնող «Նալջի» արևադարձային փոթորիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, կիրակի օրը Ռիսկերի կանխարգելման և տարերային աղետների վերացման ազգային խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն՝ երկրի գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին հասցված ընդհանուր վնասը գերազանցել է 11,83 մլրդ պեսոն (206,9 մլն ԱՄՆ դոլար):

Գերատեսչության տվյալներով՝ 356,2 հազար տեղահանված անձինք շարունակում են գտնվել 128 տարհանման կենտրոններում, ավելի քան 356,1 հազար մարդ նախապես լքել է իրենց տները։ Առնվազն 160 մարդ փոթորկի զոհ է դարձել, 146-ը տարբեր վնասվածքներ են ստացել, 29-ը համարվում են անհետ կորած: Հանրապետության 13 տարածաշրջաններում գրանցվել է տարերքի հարվածի հետ կապված ավելի քան 1,6 հազար միջադեպ, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ: Գյուղատնտեսության վնասը գնահատվում է 6,4 մլրդ պեսո (111,9 մլն դոլար)։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ