Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում ապահովեց շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնուհու տիտղոսը

13.11.2022 - 22:05 դիտում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ապահովել է չեմպիոնի տիտղոսը:

Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհին անհասանելի է դարձել բոլորի համար՝ նվաճելով մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Այս տարի ավելի վաղ Մկրտչյանը դարձել էր նաև աշխարհի Մ18 տարեկան աղջիկների չեմպիոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ