Հրդեհ Իրանի գործարաններից մեկում. ավելի քան 10 մարդ է տուժել

13.11.2022 - 21:01 դիտում
Իրանի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով հինգ տուժածներ հոսպիտալացվել են։
 Առնվազն 15 մարդ է տուժել Իրանի Սպահան նահանգի Մոբարաք քաղաքում շարժիչային յուղի արտադրության գործարանի տարածքում բռնկված հրդեհի պատճառով:
Տեղեկությունը հայտնում է YJC գործակալությունը։
Նշվում է, որ առնվազն 15 մարդ է տուժել հրդեհի ժամանակ ծխից թունավորման հետևանքով:
Հինգ տուժածներ բուժհաստատություն են տեղափոխվել։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ