«Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար

Աստղիկ Խաչատրյան 30.08.2021 - 20:07
30.08.2021 - 20:07 դիտում

Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը:

Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:
Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու:

«Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է` երկրորդ դեղաչափը ստացողների համար

Հանրապետությունում…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Понедельник, 30 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ