Սպասվում են շատ պրակտիկ միջոցներ, առաջարկություններ՝ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ. Լիտվայի ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 26.04.2021 - 15:41
26.04.2021 - 15:41 դիտում

Շատ հաճելի է այսօր լինել այստեղ, զրուցել Լիտվայի իրական բարեկամների հետ: Հայաստանի մի խումբ բարեկամներ այսօր գտնվում են Երևանում: Իմ և իմ թիմի՝ այստեղ լինելու հիմնական ուղերձն այն է, որ այստեղ ենք՝ օգնելու, աջակցելու համար, մենք կցանկանայինք նաև ակնկալել ԵՄ-ից աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ: Կարծում եմ՝ կկարողանանք գտնել այդ աջակցությունն ավելի ընդլայնելու մեխանիզմներ թե՛ քաղաքականապես, թե՛ մարդասիրական տեսանկյունից, թե՛ տնտեսական: Կարծում եմ՝ կարելի է խորացնել այդ համագործակցությունը, ընդլայնել տրամադրվող աջակցությունը և հնարավորությունները: Այս մասին հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Լիտվայի արտգործնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ ներկայացված ուղերձ Երևանի կողմից:

«Կարծում եմ՝ այդ դեպքում կգտնվեն ավելի շատ բարեկամներ եվրոպական պաշտոնական մայրաքաղաքներում և Բրյուսելում մասնավորապես, ովքեր պատրաստ կլինեն ձեր աջակցել»,- ասաց Լանդսբերգիսը:

Նա կարևորեց նաև կորոնավիրուսի համավարակի պայմաններում համագործակցության խորացումը, պատվաստանյութերի տրամադրումը Հայաստանին:

«Անվտանգությունն ամբողջությամբ ապահովված չէ, մինչև բոլորն անվտանգ չլինեն քովիդի տեսանկյունից: Սպասվում են շատ պրակտիկ միջոցներ, առաջարկություններ՝ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ: Եվ վստահ եմ՝ այդ դեպքում ավելի լայն աջակցություն կտրամադրվի Հայաստանին»,- շեշտեց Լանդսբերգիսը:

«Ես գիտեմ, որ Հայաստանում իրավիճակը շատ ավելի բարդ է, քան Արևելյան գործընկերության այլ երկրներում կամ ասոցացված այլ երկրներում զուտ աշխարհագրական տեսանկյունից, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան ընդառաջ չի գնա Հայաստանին»,- հավելեց լիտվացի պաշտոնյան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ