«Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինության փլուզման հետևանքով տուժածներից երկուսը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել. ԱԻՆ

Աստղիկ Խաչատրյան 21.09.2022 - 23:49
21.09.2022 - 23:49 դիտում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների կա երեք տուժած, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Տուժածներից երկուսը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և ՓՈւՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ