ՌԴ Տենգինսկի գյուղի բնակիչներից մեծամասամբ հայերն են Պուտինի հայտարարած զորահավաքին մասնակցելու ծանուցում ստանում

Աստղիկ Խաչատրյան 21.09.2022 - 23:59
21.09.2022 - 23:59 դիտում

Համացանցում սկսել է տարածվել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Տենգինսկի գյուղի ղեկավարին ՌԴ Պաշտպանության նախարարությունից ուղարկված նամակը։ Դրանում նշված է 12 անձանց անուններից բաղկացած ցուցակ, որոնցից 10-ը հայեր են, ովքեր պետք է մասնակցեն զորահավաքին։ Հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ՌԴ նախագահի՝ 2022 թվականի փետրվարի 18-ի «Պահեստազորում գտնվող ՌԴ քաղաքացիների զորակոչի մասին» թիվ 67 հրամանագրի և Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի հրամանի անվերապահ կատարման համար Կրասնոդարի երկրամասի Մոլկինո բնակավայրի 31853 զորամասում 26.09.2022-ից զորահավաք է անցկացվում՝ 29333 թիմից բաղկացած։ Տեղեկացվում է, որ ցուցակում ներառված անձինք պետք է Տուապսեի քաղաքային զինկոմիսարիատ ներկայանան 2022 թվականի սեպտեմբերի 21-23-ը՝ ժամը 10:00-ին։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Դրանում նշված է, որ զորահավաքի ենթակա են միայն պահեստազորում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ պատրաստություն կանցնեն՝ հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական գործողությունների փորձը: Զորահավաքային միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ