Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք

Աստղիկ Խաչատրյան 21.09.2022 - 23:42
21.09.2022 - 23:42 դիտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ