Սոչիում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Աննա Կոստանյան 31.10.2022 - 18:45
31.10.2022 - 18:45 դիտում

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մինչ այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շփումը տևել էր մոտ երկու ժամ:

Ալիևի հետ հանդիպումից հետո կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ