Սերբիայի նախագահը մեկնաբանել է Լավրովի օդանավի համար օդային միջանցքի փակումը

6.06.2022 - 20:35 դիտում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեկնաբանել է Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի որոշումը՝ փակել օդային միջանցքը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախագահ Վուչիչը դժգոհություն է հայտնել այն հանգամանքների կապակցությամբ, որոնք խոչընդոտել են ռուսական դիվանագիտության ղեկավարի ժամանումը, և ընդգծել է, որ Սերբիան կգնա եվրոպական ճանապարհով՝ պահպանելով բարեկամական հարաբերությունները այլ երկրների հետ։ Սերբիան նաև կպահպանի անկախությունը և ռազմական չեզոքությունը՝ շեշտել է նախագահը:

Վուչիչը ՌԴ դեսպանի հետ քննարկել է նաև Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի՝ Մոսկվա կատարելիք այցը։

Ավելի վաղ Սերբիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ արևմտյան երկրները, որոնք թույլ չեն տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պաշտոնական այց կատարել Բելգրադ, խաղաղություն չեն ցանկանում և ձգտում են տեսնել Ռուսաստանի պարտությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ