Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք. ԿԳՄՍ փոխնախարար

Աննա Կոստանյան 17.04.2021 - 13:17
17.04.2021 - 13:17 դիտում

Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին. ակտիվ՝ https://kadrer.emis.am/ կայքում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարող եք ուսումնասիրել, կայքի միջոցով դիմել։ Հիշեցնեմ, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով։

Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից»,- գրել է փոխնախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ