Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը

Աննա Կոստանյան 11.01.2021 - 13:14
11.01.2021 - 13:14 դիտում

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը:

Մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում օգտագործում են «Ուրան -6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր որակ լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:

2020 թվականի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 479.2 հեկտար տարածք, 182.8 կիլոմետր ճանապարհ, 710 շինություն, այդ թվում` 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են ավելի քան 23 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ