Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 427 հա տարածք

Գոհար Ստեփանյան 6.01.2021 - 11:48
6.01.2021 - 11:48 դիտում

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծվել է շուրջ 427 հա տարածք, 160,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 19,6 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ