Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են մարտական պարապմունքներ

Գոհար Ստեփանյան 30.12.2020 - 11:59
30.12.2020 - 11:59 դիտում

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զորավարժարաններում լուծել են մի շարք ուսումնական խնդիրներ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները տարբեր տիպի թիրախների վրա կրակել են ինքնաձիգներից եւ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ձեռքի հակատանկային նռնականետերից:

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ