Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի

Աննա Կոստանյան 6.01.2021 - 12:41
6.01.2021 - 12:41 դիտում

Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակում է օգնություն ցուցաբերել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ ԼՂ-ի այլ բնակավայրերում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա:

Նշվում է, որ բնակիչների դժգոհությունները մեծամասամբ կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ