Հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում

Աննա Կոստանյան 6.01.2021 - 12:28
6.01.2021 - 12:28 դիտում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին, Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Վահրամ Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեեռնողին:
Վահրամ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ