Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինի հետ

Աստղիկ Խաչատրյան 31.08.2023 - 20:32
31.08.2023 - 20:32 դիտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման հիմնախնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ