«Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում հնարավորինս շուտ ավարտվի». Պուտին

Աննա Կոստանյան 4.11.2020 - 17:41
4.11.2020 - 17:41 դիտում

Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում հնարավորինս շուտ ավարտվի: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Գիտեք, Ռուսաստանն անում է ամենն, ինչ մեզանից կախված է, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում ավարտվի հնարավորինս արագ, որպեսզի պահպանվեն մարդկային կյանքերը, որոնք կանգնած են իրար դեմ դիմաց, և ցավալիորեն միմյանց տեսնում են ավտոմատների և հրացանների նշանառության միջով և զենք են օգտագործում միմյանց դեմ»,- ասել է ՌԴ նախագահը:

Վերջինս վստահություն է հայտնել, որ հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով:

«Ամեն դեպքում մենք կապի մեջ ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, այն էլ այնպիսի հիմքով, որը շահեկան կլինի տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց համար»,- եզրափակել է Պուտինը՝ շեշտելով, որ դրան կարելի է հասնել խաղաղ ճանապարհով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ