Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են. հաջորդ հանդիպումը կկայանա Բելառուս-Լեհաստան սահմանին

28.02.2022 - 20:41 դիտում

Բելառուսում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ «սա միայն բանակցությունների առաջին փուլն էր, ամենայն հավանականությամբ, կլինի նաև երկրորդը»:

«Կողմերն առանձնացրել են առաջնահերթություն ունեցող մի շարք թեմաներ, որոնց հետ կապված՝ ուրվագծվել է որոշակի լուծում: Որպեսզի այդ որոշումները իրականություն դառնալու հնարավորություն ստանան, կողմերը վերադառնում են մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլում առանձնացված թեմաները հնարավոր կլինի զարգացնել:

Բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ հայտարարել է, որ կողմերին հաջողվել է գտնել այնպիսի կետեր, որոնց հետ կապված հնարավոր է հասնել ընդհանուր դիրքորոշման:

«Ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա Բելառուս-Լեհաստան սահմանին՝ առաջիկա օրերին»,- նշել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ