Ռուսաստանը շարունակում է վարել խաղաղասիրական արտաքին քաղաքականություն. Լավրով

27.08.2022 - 14:50 դիտում

Ռուսաստանը շարունակում է վարել խաղաղասիրական արտաքին քաղաքականություն՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կազանում երիտասարդ դիվանագետների 5-րդ համաժողովի շրջանակներում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է առաջ տանել դրական, միավորող, ապագային միտված գլոբալ և տարածաշրջանային օրակարգ:

«Միաժամանակ, կտրականապես մերժում ենք ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ հավաքական Արևմուտքի պարտադրած կանոնները»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ դրանք ենթադրում են «աշխարհի ռասիստական բաժանում՝ բացառիկների և մնացածի»: Լավրովն ընդգծել է նման մոտեցման անթույլատրելիությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ